ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Կներկայացվեն գրական տարեգրքերը

Կներկայացվեն գրական տարեգրքերը
24.01.2015 | 14:34

«Էդիթ պրինտ» հրատարակչությունն ու «Կայարան» գրական ակումբը ներկայացնում են «Երիտասարդ գրողների անթոլոգիան»:

Հունվարի 30-ին «Էդիթ պրինտ» գրախանութում (Տիգրան Մեծի 65) տեղի կունենա երիտասարդական անթոլոգիայի շնորհանդեսը: Կներկայացվի նաև «Կայարան» տարեգրքի 2014-ի համարը:
«Երիտասարդ գրողների անթոլոգիան» ունի երեք բաժին` պոեզիա, արձակ և թատերգություն: Ներկայացված է ավելի քան 30 հեղինակ:

Դիտվել է՝ 1429

Մեկնաբանություններ